Էնքան վատնա

Մեր գյուղը էնքան վատնա, որ ծառերը` բուժքույրերն են սրսկում.

MINA23'00
Միջոցառումներ

32 Ատամ ակումբին մասնակցելու համար կարող եք զանգահարել 098 32 32 32
Բոլոր հայտարարությունները

Արամ mp3

Այստեղ եմ ծնվել,այստեղ մեծացել…
Ծնվել եմ Երևանում, 1-ին հիվանդանոցում, 1984թ. ապրիլի 5-ին` Մուլտիպլիկացիայի օրը… Ես սիրում եմ իմ ծննդյան օրը. սիրում եմ 5 թիվը, բայց TV 5-ի հետ կապ չունեմ… Մինչև 2-րդ դասարան կայարանում էի ապրում (խնդրում եմ թաղամաս հասկանալ), այնուհետև տեղափոխվեցի Աջափնյակ (Չերեմուշկա)… Մինչև հիմա շատ սիրում եմ էդ թաղամասը, որովհետև հով է, այգի կա դիմացը, մաքուր օդ է, ջուրը` սառը… Աղջիկներն էլ գեղեցիկ…(ու դեռ շարունակում է) …Տրամադրությունս` բարձր. չեմ տեսնում ձեր ձեռքերը:
Իսկ մանկությունը մի թռչուն է` թելով կապված մեր սրտերին…
Ես հավատում եմ` դա էդպես է… բայց ոչ թե թելով, այլ «նավթուլով»(ժպտում է)… Մանկությունս բավականին հետաքրքիր է անցել, քանի որ ես, կարելի է ասել, «ձորի բերանինե» էի ապրում… Ավելի կոնկրետ` «չռռիկներ, քյոռփա մոստ, դագաղներ, չաշկեք, բիձու գյոլ, իսկ որ ամենախայտառակն է` «Թումո»` Թումանյանի այգի» …Մի խոսքով` Մաուգլի եմ մեծացել:
1
Պատրաստեց փոքրիկ տղան…
Ինչքան հիշում եմ, ճիշտ պատասխանը` նավակ, չէ՞… Ես սովորաբար թղթե ինքնաթիռներ էի պատրաստում… Չնայած մի հորեղբայրս նկարիչ էր, իսկ մյուսը` նկարիչ-դիզայներ, և ես էլ նրանց թելադրանքով նկարիչ պետք է դառնայի… Նկարիչ չդարձա, բայց նկարում էի… Էն նկարներից էլ էի նկարում, որ Արարատն է, մեջտեղից արև է դուրս գալիս… Հետո հասկացա, որ արևը զուտ աշխարհագրորեն չի կարող մեջտեղից դուրս գալ… Մեկ էլ բակում «շտաբեր» էինք կառուցում` մեքենայի հին «կապոտից, կարտոնից» …

Детство, детсво, ты куда бежишь?
Մանկությունը գնաց, կորավ…Գնաց ձորը… Բայց` կարևորը…Մինչև հիմա էլ ես խաղալիք մեքենաները քշում եմ պատերով: Շատ եմ սիրում խաղալիք մեքենաներ. հենց կինս քնում է` խաղում եմ հավաքածուով…
Ти-ли, ти-ли, тра-ли-ва-ли…
Это мы не проходили…
Մինչև հիմա էլ լավ եմ սովորում… Առարկա է եղել` սիրել եմ, սովորել… Առարկա էլ կար` չէի սիրում. մաթեմատիկան… Բայց ընդունելության քննության ժամանակ ֆիզիկայի քննություն էի հանձնելու և դրա համար էլ սկսեցի նաև մաթեմատիկա սովորել… Առհասարակ ես այն տիպին են պատկանել, որ ասել են. «Լավ, խելոք տղա է, բայց մի քիչ թամբալ է» …
Школа, школа… Я скучаю
Մի քանի դպրոց եմ ունեցել… Վերջում քոլեջում եմ սովորել, չնայած միշտ նախորդ դպրոցիս հետ էի կապի մեջ և
2

վերջին զանգն էլ իրենց հետ արեցի… Ավելի շատ ՈՒՀԱ-ի էր նման, քան վերջին զանգի…
Հետո եկավ քեֆը… Խմեցինք… Հետաքրքիր է, որ ես ինձ ոչ մի անգամ էլ փոքր չեմ համարել… Սեպտեմբերի մեկին տուն եկա ու ասացի. «Մա’մ, պա’պ, բոյլուխն ի՞նչ է» …
А я простой студент…
Պապաս ատամնաբույժ է… Բնականաբար ես էլ պետք է լինեի, բայց բալերի պակասություն եղավ , ու ընդունվեցի դեղագիտական ֆակուլտետ… Ավելի հեշտ էր սովորելը…
Իմ սերը քեզ, իմ սերը քեզ…
Շատերին եմ ասել… Բայց հակառակը չի եղել… Մի երկու-երեք անգամ են ասել. «Մեր սերը քեզ, մեր սերը քեզ » …
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի…
Մինչև հիմա էլ ասում եմ… Կնոջս հետ է կապված, քանի որ մեր սիրո ելևէջները հենց աշնանն էլ սկսվեցին… Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ կրկվի մեր սիրո աշունը:

3
Ծառայելու եմ ես ու հետ եմ դառնալու…
Չեմ ծառայել… Հիվանդոտ չեմ. ուղղակի հերթս չի եկել…
Money, money, money…
Առաջին աշխատավարձս ստացել եմ երկրորդ կուրսում. աշխատում էի դեղատանը: Հետո էլի դեղերի հետ կապված մի այլ աշխատանք էի կատարում` հիվանդանոցներում լեկցիաներ էի կարդում… Հետո եկա «32»… Ոտքով… Հիմա մեքենա ունեմ:
50 տարին կոտրեց դուռս,սև մազերս թափեց բուռս…
Ինձ էդ տարիքում պատկերացնում եմ թոռներով շրջապատված…

Ես ուզում եմ էսպիսին մնալ… Միշտ մտածել եմ տատս, պապս ինչի՞ են ասել. «Երաժշտության ձայնն իջացրու’»… Կյանքը ցույց է տալիս, որ, ամեն դեպքում, բոլորիս մոտ էլ այդ պահը լինելու է:


Բառեր :
Ներկայացված է :Արամ mp3 | 15 կարծիք »

15 կարծիք “Արամ mp3”

  1. ասաց: Lola

    zemlyaak jaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaan du verjneeeeeeeeeessss)))

  2. ասաց: Christina

    ;)

  3. ասաց: MERIKO

    Aram jan….shat-shat lavnes)))mamas qez shata sirum)))))))))))))

  4. ասաց: PASHA

    Po poryatki prishli ushli verblyudi, sestra skazhi gde doroga bingyoli

  5. ասաց: mara

    Du demq es KYANQ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  6. ասաց: VAHE

    Aram jan inchqan es tvel banakic azatvelu hamar uxaki hetaqrqir e: Es el em uzum Azatvem::: ;-)

  7. ասաց: VAHEn

    Asac VAHEN

  8. ասաց: Merry

    Barev Aram jan,cnundt shnoravor,misht lines aroxj,erjanik ev hajoxak ays kyanqum.PAKA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  9. ասաց: Ripa

    govazdoum vatik@ ches, gites?

  10. ասաց: ALIU

    ARAM JAN SHATTTTTTTTTTT LAVNES

  11. ասաց: Anushik

    vaaaaaaaaaaaaaaaaaay ARAM JAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAN du ,vonc asem qeznica kaaxvac mer apagan,mer chashak@ u vorak@,shat shat hamergneri em gnacel,bayc voch mi hamergic tenc tpavorvac,zarmacac ,huzvac apshac chem durs ekel vonc vor qo hamergic,,,du kprkes mer serund@ yes havatum em…..hreshtakner@ misht qez tox pahpanen du mez der shat es petq

  12. ասաց: Evestar+Garik(32)

    Zemlyak jan……….. bayc vo4 te Ajapnyaki hamar, ayl Mauglii arumov!!! Qez em sirum u Garikin!!!

  13. ասաց: sona

    Sireli Aram qez shat em sirum, shat bari, jashakov, shat ujex humorov, jisht karoxanum es nmanakel mardkanc. Shnorhakal em indz jpiti paher patjarelu hamar.

  14. ասաց: sona

    shat hajeli erajshtutyun es @ntrel. Im sirats ergeric 2@ kan mej@.

Թողնել կարծիք

Մի դատեք միանգամից
Օրվա նկար

img_4923
Նորություններ
Casting
Գործընկերներ