Էնքան վատնա

Մեր հիվանդանոցը էնքան վատն էր, որ սիստեմայի տեղը «սիստեմ օֆ ը դաուն» էին միացնում.

MINA23'00
Միջոցառումներ

32 Ատամ ակումբին մասնակցելու համար կարող եք զանգահարել 098 32 32 32
Բոլոր հայտարարությունները

Տիգրան

1980 թվականի դեկտեմբերի 30-ի առավոտը բացվեց մի մանկան ճիչով: Մարգարյան հիվանդանոցի 2-րդ հարկում մանկաբարձուհի ընկ. Ժաննան ասաց` վայ, այսինչ սիրուն տղա է: Այդ փոքրիկիը շատ էր ուզում, որ իր պապիկի անունով իրեն Միքայել կոչեն, բայց նրան Տիգրան անվանեցին:

Երկարավոտ փոքրիկը քայլել սկսեց մեկ ու կես տարեկանից` ընդառաջելով մոր խնդրանքներին. «Ասի` հարց չկա, եթե հոգնած ես, ուրեմն կքայլեմ»: Չի հիշում առաջին արտասանած բառը, բայց միանգամից խոսել է անգլերեն լեզվով: Հայերենը սովորել է դպրոցում: Ի դեպ` փոքրիկը կարողանում էր այնպիսի բառեր արտասանել գրական հայերենով, որ մարդիկ, ինչպես ինքն է նշում, տոկուն ուժով միայն կարող էին հասկանալ: Փոքրիկ Տիգրանը որոշեց ընդունվել նաև մսուր, մանավանդ, որ ընդունելության 2 շատ հեշտ քննություն էր հարկավոր.պետք էր, որ կարողանաս տակդ ճիշտ ժամին չիշիկ անել, և անպայման անելուց հետո միայն բղավել` մաքրեք:

Տիգրան

20 բալով ընդունվեց մսուր: Ավարտելուց հետո նա առանց քննության ընդունվում է թիվ 66 մանկապարտեզ` արդեն պատրաստի բիզնեսմեն-մարկետոլոգի գիտելիքներով. մանկապարտեզի տնօրենը վերարկուներ էր վաճառում. ամեն օր ճաշի ժամին մեկը հագցնում էր Տիգրանին, նա էլ, արդեն բավականին հմտացած իր գործում, ճաշ էր թափում վերարկուի վրա:

Այստեղ կարելի է նշել նաև, որ Տիգրանը վերարկուին թափում էր միայն կաթնովն ու մաննի կաշան` իր ամենաչսիրած ճաշերը այդ տարիների մանկապարտեզյան մենյուից: Մայրիկն էլ ստիպված գնում էր այն. «Ամեն իմ մանկապարտեզ գնալը նման էր ամեն իմ յարմռկա գնալուն,- ասում է Տիգրանը»:
Սակայն այդպե չէր դպրոցում: Տիգրանը սովորել է Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: Այժմ չի թաքցնում, որ այսպես թե այնպես իր գնահատականներն ուներ. մայրն աշխատում էր լուսավորության նախարարությունում, դրա համար էլ նա «առիթավորված երիտասարդ» էր:

Չնայած նաև վստահեցնում է` դա շատ վատ է: Սիրել է Հայոց լեզու, Հայ գրականություն առարկաները, իսկ մնացած առարկաններին վերաբերվել է որպես առարկա: Մանր և միջին խուլիգանությունների համար նրան երկու անգամ վռնդել են դպրոցից, սակայն այստեղ ևս միջամտել է մայրիկը: Դպրոցական կռիվների համար նա «հաճախել» է նաև քաղմաս: Միշտ սիրել է առջին շարքում նստել, որովհետև վստահ էր, որ առաջին նստարանին նստողներին քիչ ուշադրությունն էին դարձնում ուսուցիչները: Դպրոցից հետո մինչ օրս հանդիպել է միայն իր ընկերոջը, ենթադրում է, որ մնացած դասարանցիները Հայաստանից դուրս են գնացել, աղջիկներն էլ ամուսնացել են:
Տիգրան

Երկրորդ փորձից` 1998 թվականին անվճար ընդունվել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ: Առաջին անգամ անհաջող է եղել, որովհետև իր կարծիքով փող էին խաղացրել: Բայց հաջորդ տարի արդարություն կար: Եկրորդ կուրսում սովորելու ժամանակ էլ ստացել է առաջին աշխատավարձը. Պատանի հանդիսատեսի թատրոնում երեխաների համար հեքիաթ-ներկայացման մեջ էր խաղում:
Հենց ուսանողական տարիներին էլ առաջին անգամ լուրջ սիրահարվել է` բանակի նախաշեմին. «Արդեն հայ-հայն եկել էր, վայ-վայը գնացել, բայց… Չգիտեմ` փառք Աստծո, թե ափսոս, բայց չեղավ»: Բոլոր տեսակի աղջիկներին էլ սիրում է Տիկոն` մեր հայ և սև աղջիկներին` մեր հայ աղջիկներին, և սև աղջիկներին:

Տիգրան
Վեց ամիս ծառայել է Հոկտեմբերյանում, հետո տեղափողվել է Վայոց Ձոր: Ծառայել է մարտական գումարտակում: Էքստրիմ իրավիճակների սիրահար լինելով` որոշում է բարձրանալ դիրքեր: Երբ, ինչպես Տիկոն է ասում, հարյուր մետր հեռավորությունից թուրքերն էին երևում, ձյուն էր, ու հաց չկար, ինքը փորձում էր այդտեղ էլ հետաքրքրություն գտնել. «Որովհետև հայ ես, քո հողն է` խրամատում կանգնած պիտի ծառայես»: Ամբողջ գնդով սիրահետում էին մոտակա գյուղում գտնվող մի «գեշ» աղջկա. «Վախենում էի սեքս անեի. կարողա հանկարծակի էդ գյուղի փեսա դառնայի: Ինձ համար ապահով ապրում էի»:

Մի աղջիկ կար, որ ծառայության ժամանակ քաղաքից նամակ էր գրում. անընդմեջ նամակագրական կապ, որից հետո «խրցով» նամակները մինչ օրս էլ պահում է Տիգրանը.«Երկուսս էլ սիրում էինք իրար, բայց չէինք խոստովանում, որ չհեռանանք միմյանցից:
Տարիրներ հետո միայն իմացա այդ մասին նրա ընկերուհուց: Եվ ես մնացի սենց անկապ, բոկոտն… »: Գոգա լեռան գագաթին էլ տարիուկես մնալուց հետո ծառայությունն ավարտեց:

«32»-ի հետ համագործակցությունն սկսել է այն ժամանակ, երբ Վահագնը` նրա հորաքրոջ տղան, առաջարկեց: Երբ ընդհանրապես քաղաքից բացակայի, այդ ժամանակ էլ համագործակցության վերջը կլինի: Հիմա չի պատկերացնում, թե ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որ ինքը հրաժարվի «32»-ից, չնայած` Տիգրանի համար հեռուստատեսային աշխատանքն ավելի բարդ է ու կեղծ: Նա շատ է սիրում թատրոնը, բեմը… Իսկ թե ինչ է մնում իր աշխատանքից, միայն հանդիսատեսը կարող է ասել:


Ներկայացված է :Տիգրան | 27 կարծիք »

27 կարծիք “Տիգրան”

  1. ասաց: Me

    Tesa qomment chka, aseci grem, inch ka vor!!!

    Bayts inch grem???????
    @@@@@nnnnnnnn…….Ban@@@@@@….et…inch eyn asum…….. deeee………!
    YESIM!!!!!!!!!!
    Lav mna TIKO jan!

  2. ասաց: Susik

    maladec Tik!!!!!!!!

  3. ասաց: Hayarpi

    Barev TIK JAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAN!!!!!

  4. ասաց: Hayarpi

    Lsi es inch qich en qez grum,mi hat GARIKIC orinak vercru,tesel es iran inchqan en gre,mi qich ashxti dra vrov @nger senc ho chi lni

  5. ասաց: Hayarpi

    BAREV TIKO JAN VONC ES?MAMEN PAPEN LAV EN?HENC QEZ TV _OV TENUM EM ME CCAX ME URAXUTUN

  6. ասաց: [Fosfor]

    Hayarpi? :) axr shat antakt es e)

  7. ասաց: Aram

    Tiko jan! Vonces vaxuca chenq tesnvel!! Inch gnacir taterakanic el chenq handipum!!!

  8. ասաց: Lusine

    Lav erger unes))

  9. ասաց: Anna

    misht tenc urax mnas tiko jan!!!

  10. ասաց: suzi

    shaaaat laaaaavnes!!!!shat em qez sirum.
    chkam chhamares, bayc lava vor der ches gtel 2rd kesid, pastoren huyser unem!!!

  11. ասաց: Lilo

    Tik jan du shat lavn es… erexeq prosto Tikoyi erkrpaguner@ ira nman hamest en………..

  12. ասաց: anahit

    Tik jan shat lavnes shat em sirum qez

  13. ասաց: Lilo

    Tik @ngeruhis qez bnakanic tesela asuma,vor amenasirun@ du es 32-i txeqic…

  14. ասաց: pinotuar

    давно не слушала композицию из списка Шиндлера
    спасибо
    понастольгировала)

  15. ասաց: Anushik

    es qez shat em sirum TIKS.du amenalavne es.qo shnorhiv es linelov der anchapahas exel em 32um 2 angam.misht tenc lav@ mnas.ancac cnundt el shnorhavor.nor tarit el,surb cnundd el.qez tiezerqi lavaguyn@.huys unem vor mi vorosh jamanak anc qo masin klsem vorpes dramatikakan tatroni lavaguyn derasan.

  16. ասաց: Toma

    Shat lavnes Tiko jan!!!
    U Laaav es parum!!
    hamel ov vor qich en grum etban chi nshanakum…Orange-i kap@ ktrtuma, dranica erevi:):):)

  17. ասաց: Anushik

    vay TIK jan chgitemel xiem henc qez amenashat@ sirum uxaki tatronum tesa qo xax@ u michev hima hiacac em.shnorhakalem mayrikicd u hayrikicd vor DU kas.sirumem qez shat.u vor lses te qez shat en sirum mi havata incnic shat hastat chen siri vorovhetev es voch te qo humornem sirum ayl qo taxand@ du derasan es u henc da e vor es sirumem.chgitemel inch asem.sirumem qez u uzumem vor erjanik lines.exir bacarutyun u cuyc tur vor taxandavor mardik nayev erjanik en linum

  18. ասաց: Mary

    Tik jan hishum es vor tatronum romeo juleti shamanak du ardem merac @nkac eir u cicaxum eir syunin henvac. shat lavn es. ham el es qez tesel em.baxt berel ashahumyani dprocum es sovorel, brusovin mot a es el asum em inchi es esqan chashakov,

  19. ասաց: admin

    mersi shat shat jerm u bari xosqeri hamr ,, shnorhakal em

  20. ասաց: Anuk

    Ov chi chanachum Tikin real kyanqum, shat ban eq korcrel!!!

  21. ասաց: Anna

    Lavn es)))

  22. ասաց: Anna

    Lavn es Tik jan)

  23. ասաց: admin

    MERSIK SHAT SHAT APREQ,,,,,,,

  24. ասաց: Shushanik@

    Tigran, bolor@ asum en vor shat lavn es. Bayc yes chem aselu du arden da gites. Hacheli e ditel haghordumner yev tsragrer qo masnakcutyamb.

  25. ասաց: Ruz

    bayc lurj lavn es Tik jan, ham el shat sirun es, simpatichni txa es

  26. ասաց: VAGO

    vonces injka axpers ?

  27. ասաց: Gayane

    Tigran jan shat taxandavor es, indz shat dura ekel qo pary “shant-tv” um, pari es gncael?

Թողնել կարծիք

Շատ խորը գետ
Օրվա նկար

img_4923
Նորություններ
Casting
Գործընկերներ