Մարտի 8
32 Ատամ ակումբին մասնակցելու համար կարող եք զանգահարել 098 32 32 32
Բոլոր հայտարարություններըՄարտի 8
1-02 հայտարարություններ
- Ավազակային հարձակում է տեղի ունեցել մեծահարուստ Քրք Քրքորյանի տան վրա: Ավազակախումբը պահանջել է խոշոր գումար, Քրքը մերժել է նրանց` ասելով, որ փող չունի. ավազակախումբը տեղում ծիծաղից մեռել է: Քրքորյանը ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ.
- Կենտրոնի ոստիկանության բաժանմունքը «Գիշերային թիթեռնիկններ» օպերացիայից եկած ողջ հասույթը կներդնի «տռասի» բարեկարգման աշխատանքների մեջ.
Խորացումներ 1
- Օպեռայի տարածքում շուտով կտեղադրվի «անհայտ մատուցողի» արձանը.
- Մի վախտ ագռավներ Սարյանի այգում վաճառվող նկարներին բնազդաբար ավելացրել են նոր գույներ ու աբստռակտ տեսք.
- Գրանդ Քենդի գործարանում, փողին կակա են ասում.
- Մի խումբ արհեստավարժ պարաշուտիստներ, պարաշուտը չբացվելու պատճառով, ամոթից գետինն են մտնել.
ԲԼՅՈՒՄՆԵՐ- «ՆՈՐ ՌԱԴԻՈ- 32»
Թփերի հետևից լսվում էր աղջկա մելամաղձոտ ձայնը, որը հետզհետե վեր էր ածվում կնոջ ձայնի….
- Թատրոնին պահանջվում են ճկուն «ակռոբատներ» կամասուտրաի վերջին տեսարանը բեմադրելու համար. լեզվի իմացություն` պարտադիր է.
- Հայրենիքին ծառայելը բոլորիս պարտքն է, բայց շատերն այդ պարտքը փակում են վայենկոմատին.
ՀԱՄԵՐԳ /հումոր/
- Գիշերը Մարատ Հայրապետյանին բռանցրել են աֆիշի վրայից իր նկարը կտրելուց.
- Ֆորշը խնդրել է Ձմեռ պապին, որ 2010 թվականին մասնակցի Եվրոտեսիլին, եթե դա չլինի , գոնե 2011-ի` մանկականին.
- Տուրիզմը Հայաստանում զարգացնելու համար «Երևանյան լիճն», այսուհետև, կկոչվի «Երևանյան ծով».
- Մոտիկ գինեկոլգը` հեռու բարեկամից լավնա.
Խորացում 2
- Նորածինը ծնվել է 15 ամսեկան, պատճառը` մայրուղու «պռոպկեքն» են.
- Միջազգային աճուրդում, Մեռլին Մոնրոյի քեռու աղջկա կրծկալի վաճառքից եկած գումարով հիմնադրվեց նոր պետություն` իր մայրաքաղաքով.
- Համերգի ժամանակ դիրիժորը չափերն անցել է, ջութակահարուհին չի դիմացել և 7-ը տեղից ջութակահարել է դիրիժորին.
Խորացումներ- 2008
- Այս տարվա ընդունելության քննություններից հետո պարզ դարցավ, որ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ անվճար ընդունվեցին` վճարովի եւ վճարովի ընդունվեցին` անվճար.
- ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը պաշտոնական այցով այցելեց Ռուսաստան, հետո պաշտոնական այցով այցելեց ԱՄՆ ու հետո, զուտ խնդալու համար, այցելեց` Մոնղոլիա.
- Բոլոր մսի եւ գարդոնի սիրահարներին հրավիրում ենք Պռոշյան փողոց` քյաբաբ ուտելու.
Խորացումներ 3
- Շտապօգնության աշխատակիցները հազիվ հասել են հիվանդի 7 ու 40-ին.
- Բժիշկ-հոգեբանները պարզել են, որ գեմառոյով հիվանդների 80 տոկոսը` ծուռ նստող-դուզը խոսացող են.
- Կենտրոն համայնքի պալիկլինիկաներում յոդի կլետկի քառ.սմ-ը` 25 դոլար է.
- Սփյուռքահայ մեծահարուստներից մեկը գնել է Սեվանի գժանոցը և խոստացել է, որ մի հատ «գժանոց» տեղ ա սարքելու.
Խորացումներ 4
- ՀՀ Կրթուրթյան և Գիտության նախարարությունը և Լեզվի տեսչությունը հիշեցնում են, որ մեր լեզուն հայերեն է. եկեք քրֆենք հայերեն.
- Կորել է մարմնավաճառուհի Քիսոյի անձնագիրը. Գտնողներին` Քիսոն խոստանում է .
- Կառավարության նոր որոշմամբ Հայաստանի գետնանցումներում կտեղադրվի անհայտ «շռողի» արձանը.
Խորացումներ 5
- Օպեռայի շրջակա սրճարանների աֆիցանտները բողոքում են Հ. Թումանյանից և Ա. Սպենդիարյանից. ինչ կաֆեն բացվելա` նստած են ու ոչ մի բան զակազ չեն տալիս.
- Հայ կասկադյոռը գլխի է ընկել, որ տրյուկը կարող է լինել վտանգավոր, հրաժարվել է նկարահանումից, սակայն «գլխի» ընկնելու փողը պոկել է ֆիլմի տնօրենից.
ԿԱՏԱԿՆԵՐ
- Վերջերս, Սթիվի ՈՒանդերը կազինոյում կրվեց իր ամբողջ կարողությունը և քոռ ու փոշման գնաց տուն.
- Շպռոտը դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտի, որ հասնի Մադոննային, բայց չի կարա, քանի որ Մադոննան էլ` վախից, սաղ օրը, հաց ու պանիրա ուտում, որ Շպռոտը հանկարծ իրեն չհասնի.
ՇԱՆԳՐԻԼԱ
- Ապարանում, մի խումբ երիտասարդներ, կրվել են բանկոմատներին. Ապարանի քաղաքապետարանի նոր որոշմամբ, բանկոմատները դուրս են բերվել քաղաքից.
- Շանգրիլայի բացմանը, Տոտո Կուտունյոին բերեցին, որ երգի, իսկ Վիագրաին բերեցին, որ համ էլ երգեն.
Բառեր :